Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Հարությունյանի պարտավորության դիմաց գրավադրված գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արթուր Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Արթուր Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի 28.02.2019թվականի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 05.04.2019-ին, ժամը 14:00-ին Սնանկության դատարանի կենտրոնական նստավայրում՝ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի Արթուր Հարությունյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված պարտապանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը հրապարակային սակարկություններով:
Լոտ 1. Համակարգիչ Toshiba L755-5308 մեկ հատ 72 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 2. Համակարգիչ Sony UPC-EC15-303000 մեկ հատ 76. 500 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 3. Համակարգիչ HP4530-303000 մեկ հատ 67.500 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 4. Հեռուստացույց LCD PANASONIC 32C 166000 մեկ հատ 60 750 ՀՀ դրամ մեկնարկային գնով

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի կատարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681058 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի կենտրոնական նստավայրում՝ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:

Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91 889960

Էլ. փոստ`