Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գագիկ Լյովայի Մկրտչյանի վարկայի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված գույքի աճուրդ-վաճառքի մասին

06.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գագիկ Լյովայի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ՝ Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2019թ. որոշման համաձայն` 26.03.2019թ.–ին ժամը 15:00-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում/ք. Գյումրի, Անկախության հր. 7/ հայտարարվում է սնանկ ճանաչված Գագիկ Լյովայի Մկրտչյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար ՙՙՎՏԲ-Հայաստան բանկ՚՚ ՓԲԸ-ում գրավադրված Լյովա Գագիկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով 1 (մեկ) լոտով: Մեկնարկային գինը լոտի համար կազմում է` 12.527.100,0 ՀՀ դրամ:
Լոտ 1. ք. Գյումրի, Մյասնիկյան փող. 105 հասցեում գտնվող 124.51 քառ. մետր մակերեսով բնակելի տուն, 0.028794 հա. հողամաս, 6.48 քառ. մետր պարիսպ (վկայական 2017282):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին «Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Գագիկ Լյովայի Մկրտչյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1510021294280900 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/ :

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` +37493850080

Էլ. փոստ`