Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Վանյայի Բաղյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

06.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Վանյայի Բաղյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. փետրվարի 19-ին ժամը 13:00-ին նշանակված Կարեն Վանյայի Բաղյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը կայացել է մասնակի:
2019թ. մարտի 26-ին ժամը 10:30-ին Երևան քաղաքի Արաբկիր 21 փողոց 25 հասցեում անցկացվելու է սնանկ ճանաչված Կարեն Վանյայի Բաղյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Լոտ 1 – ՀՀ ք.Երևան, Արաբկիր համայնք, Ն.Ադոնցի փողոց 17 շենք, թիվ 3 բնակարան հասցեի անշարժ գույք - մակերեսն ըստ 29.10.2003թ. թիվ 1567343 սեփականության իրավունքի գրանցման վկայականի՝ 86,5 քմ, գտնվում է 14 հարկանի շենքի 1-ին հարկում, գտնվում է լավ վիճակում, «Արարատբանկ» ԲԲԸ-ում հանդիսանում է գրավի առարկա, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին մասի հիմքով համատեղ սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Կարեն Վանյայի Բաղյանին և Անուշ Խաչատուրի Խաչատրյանին: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 24,300,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը և կանխիկ կամ փոխանցումով վճարվում են Կարեն Վանյայի Բաղյանի սնանկության հատուկ հաշվին՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 1930030261202600 հաշվեհամարին՝ մինչև հայտ ներկայացնելը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող է ճանաչվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ` Գ.Գևորգյանին /հեռ. 099-60-66-00/:

Հասցե` ք.Երևան, Արաբկիր 21 փողոց, 25

Հեռ..` +374 99 606600

Էլ. փոստ`