Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Բիոլաբ>> ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Բիոլաբ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թ. մարտի 26-ին, ժամը 12:00-ին <<Բիոլաբ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ա. Էլոյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պող. 5, սենյակ 311 հասցեում կանցկացվի <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված և սեփականության իրավունքով երրորդ անձին պատկանող անշարժ գույքի աճուրդ՝ 1 ԼՈՏ-ով, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
ԼՈՏ-1. ՀՀ ք. Երևան, Ֆրունզե փողոց, հա. 4/2 շենք, 23 հասցեում գտնվող բնակելի տունը:
Մեկնարկային գինը սահմանվում է 8,875,065 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետակա գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի
համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով <<Բիոլաբ>> ՍՊԸ-ի սնանկության հաշվին՝ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի <<Էրեբունի>> մասնաճյուղ 2472303119840000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա. Էլոյանին / 094 411 487 /:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 40 փող.37 տուն

Հեռ..` +374 94 411 487

Էլ. փոստ`