Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արմեն Դումիկյանի սնանկության գործով 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքի մասին

06.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Արմեն Դումիկյանի սնանկության գործով կրկնաճուրդ-վաճառքի մասին
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.03.2019թ. ժամը 14:00-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում, ք. Երևան, Օտյան փողոց 53/2 հասցեում նշանակված սնանկ ճանաչված ԱՁ Արմեն Դումիկյանի աճուրդ-վաճառքը կայացավ մասնակի, վաճառվեց Լոտ 1-ը՝:
21.03.2019թ. ժամը 14:00-ին ք. Երևան, Արշակունյաց պող. 5, 311 դահլիճ հասցեում կկայանա սնանկ ճանաչված ԱՁ Արմեն Դումիկյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող և « Յունիբանկ » ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ2 Ռիմա Հովսեփի Առաքելյանին և Արա Սյոմկայի Առաքելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Կալինինի փող, մաս, 18 շենք, թիվ 6 բնակարան անշարժ գույք, մեկնարկային գինը 2 195 000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման և պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ ԱՁ Արմեն Դումիկյանի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003140920000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ ք. Երևան, Օտյան փողոց 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Արմեն Դումիկյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`