Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՋրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին

06.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.02.19թ. հայտարարված <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի գույքի աճուրդը կայացել է մասնակի:

25.03.19թ. ժամը 15:00-ին <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Չիտչյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը /հրապարակային սակարկություններով/ առանձին-առանձին լոտերով:
Աճուրդի են ներկայացվում 1522 անվանում գույք, 249.596.458 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով /ներառյալ ԱԱՀ/: Գույքի ցանկը չի տպագրվում մեծածավալ լինելու պատճառով: Տրանսպորտային միջոցները, մեքենա – մեխանիզմները, սարքեր-սարքավորումները, կառուցվածքները, խողովակները, գրասենյակային, լաբորատոր, տնտեսական և այլ գույքերը գտնվում են անսարք, ապակոմպլեկտավորված, քայքայված և կոռոզացված վիճակում, հիմնականում ջարդոնի տեսքով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ՝
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ՝ նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը /որոնք կազմում են համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն <Արդշինբանկ> ՓԲԸ-ի Էրեբունու մասնաճյուղում բացված թիվ 2472302304160000 սնանկության հատուկ հաշվին/ աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 պետք է ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա Չիտչյանին /091/ 40-71-82 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182

Էլ. փոստ`