Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Շուշան Գևորգի Հակոբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին հայտարարություն

06.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Շուշան Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.03.2019թ.
Տիպ` Աճուրդի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Շուշան Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված
2019 թվականի մարտի 1-ին` ժամը 12.30-ին Շուշան Հակոբյանի սնանկության գործով
կազմակերպված գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մարտի 27-ին` ժամը 12.30-ին Շուշան Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ
Ա. Փարսադանյանի կողմից` ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում
կանցկացվի Շուշան Հակոբյանի պարտավորությունների դիմաց գրավադրված, գույքի բաց դասական
եղանակով աճուրդ:
Գույքն աճուրդի է ներկայացվում առանձնացված թվով երկու լոտերով, այն է`
Լոտ 1. Սմբատ Հակոբյանին, Ռուզան Հակոբյանին, Նվարդ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին, Մանուկ
Հակոբյանին և Շուշան Հակոբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող,
<<ՊրոԿրեդիտ Բանկ>> ՓԲԸ /իրավահաջորդ` <<Ինեկոբանկ>> ՓԲԸ/ գրավադրված` ՀՀ, Կոտայքի
մարզ, ք. Աբովյան, Սևանի փ., 2/6, բն. 69 հասցեում գտնվող 9 հարկանի բազմաբնակարան շենքի
բնակարան, ընդհանուր մակերեսը 96,5 քմ, ներքին հարդարանքը` լավ, մեկնարկային գինը` 10 805 967 ՀՀ դրամ է:
Լոտ 2. Գագիկ Մարգարյանին և Շուշան Հակոբյանին ընդհանուր համատեղ սեփականության
իրավունքով պատկանող <<ՊրոԿրեդիտ Բանկ>> ՓԲԸ /իրավահաջորդ` <<Ինեկոբանկ>> ՓԲԸ/
գրավադրված` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա 2/7 շենք, թիվ 44 հասցեում
գտնվող հասարակական նշանակության անշարժ գույք, մի մասը հագուստի արտադրամաս և վաճառքի
սրահ, մյուս մասը բնակելի, ընդհանուր մակերեսը` 156,7 քմ, ներքին հարդարանքը` բավարար,
մեկնարկային գինը` 16 616 034 ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի
պատճենը, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական
գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճորի
վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի
մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով
<<Արարատբանկ>> ԲԲԸ-ում Շուշան Հակոբյանի սնանկության գործով բացված թիվ
15100100986009 հատուկ հաշվին` մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում,
ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության
դատարանի Կենտրոնական նստավայրում /հասցե` ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի հաղթող մասնակից
է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները
կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ա. Փարսադանյանին` 091-49-40-59
հեռախոսահամարով:
Հասցե` ք.Երեւան, Վ. Համբարձումյան 8-11
Հեռ..` +374 91 494059
Էլ. փոստ` artshes9@gmail.com

Հասցե` ք.Երեւան, Վ. Համբարձումյան 8-11

Հեռ..` +374 91 494059

Էլ. փոստ`