Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Սևանի Քոչարյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Սևանի Քոչարյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 07-ին Կարեն Սևանի Քոչարյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2019թ. մարտի 26-ին ժամը 13:30-ին Կարեն Սևանի Քոչարյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Կարեն Սևանի Քոչարյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից: Լոտ1. ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Արզնի, 10-րդ փողոց թիվ 17 հասցեում գտնվող բնակելի տուն, շինությունների մակերեսը՝ 166,5 քմ, հողամասի չափը՝ 1.000 քմ, առկա են օժանդակ շինություններ՝ կաթսայատուն 7,2 քմ և սանհանգույց 11,7 քմ , կառուցվել է 1960-ականների կեսերին: Այն գտնվում է միջինից ցածր վիճակում:Մեկնարկային գինը՝ 9.360.000 ՀՀ դրամ :Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից :Լոտ 1-ի գույքը հանդիսանում է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի գրավի առարկա : Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման/նաև հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի Կարեն Սևանի Քոչարյանի սնանկության Հ/Հ 1181301984600 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել կողմից ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. մարտի 19-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`