Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մ.Մ.Մ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Մ.Մ.Մ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 05-ին <<Մ.Մ.Մ> ՍՊԸ -ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. ապրիլի 05-ին, ժամը 15:00-ին <<Մ.Մ.Մ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից ՀՀ Սնանկութան դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի <<Մ.Մ.Մ>> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը բաց դասական եղանակով խմբավորված լոտերով:

Լոտ 1. Սարքեր և սարքավորումներ – 95 անվանում:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 6 836 633 ՀՀ դրամ:

Լոտ 2. Կահույք և համակարգչային պարագաներ – 103 անվանում:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 3 125 311 ՀՀ դրամ:

Լոտ 3. Սարքավորում <<3,21*6M Jumbo Cutting Line>> – 1 անվանում:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 5 072 000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ <<Մ.Մ.Մ>> ՍՊԸ-ի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` <<Արդշինբանկ>> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ 2473604457680000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկութան դատարան/ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93 442 232

Էլ. փոստ`