Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՎեգարթ՚ ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդի մասին

07.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Վեգարթ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
Հայտ չլինելու պատճառով 2019թ-ի մարտի 1-ին <<Վեգարթ>> ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդը հայտարարվում է չկայացած:
2019թ-ի մարտի 27-ին ժամը 16:30-ին <<Վեգարթ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյանի կողմից քաղ. Երևան Արշակունյաց պողոտա 5 հասցեի 311 սենյակում կանցկացվի սեփականության իրավունքով <<Վեգարթ>> ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը հետևյալ լոտերով.
Լոտ 1. Էլ. սարքեր-181 անվանում/2006հատ/, մեկնարկային գինը-155.795 ՀՀ դրամ.
Լոտ 2. Գործիքներ-66 անվանում/311 հատ/, մեկնարկային գինը-38.543 ՀՀ դրամ.
Լոտ 3. Հումք և նյութեր-183 անվանում/91,71 կգ., 504 մետր, 33501 հատ/, մեկնարկային գինը-136.633 ՀՀ դրամ.
Լոտ 4. Սարքերի մասեր-275 անվանում/11958 հատ/, մեկնարկային գինը-211.216 ՀՀ դրամ.
Լոտ 5. Հաղորդալար-14անվանում/1065մետր, 13 հատ/, մեկնարկային գինը-14.740 ՀՀ դրամ.

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
- Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկի Կապանի մասնաճյուղում <<Վեգարթ>> ՍՊԸ-ի սնանկության 2470805141090010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդ 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի նստավայրի հասցեով` ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են դիմել կառավարչին` զանգահարել 094 094 554 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղ.Կապան, Բաղաբերդի 8/42

Հեռ..` +37494094554

Էլ. փոստ`