Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արման Հովհաննիսյանի գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

07.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Արման Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալբերտ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 06-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Արման Հովհաննիսյանի գույքերի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով: 2019թ. մարտի 26-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Արման Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալբերտ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա Ա/Ձ Արման Հովհաննիսյանի պարտավորությունների համար ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով: 1.լոտ - ք.Երևան, Կենտրոն, Տիգրան Մեծ պողոտա 27ա շենք, 44 բնակարան, և ք.Երևան, Կենտրոն, Տիգրան Մեծի պողոտա 27ա շենք, 44/1 բնակարան, հասցեներում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են մեկ ամբողջական գույք, գույքերի մուտքը ընդհանուր է և առկա է ընդհանուր միջանցք, վերը նշված հասցեների գույքերը ենթակա են վերանորոգման, անշարժ գույքերը հանդիսանում են համատեղ սեփականություն, քանի որ վերը նշված հասցեների գույքերը հանդիսանում են մեկ ամբողջական գույքը, ուստի գույքերի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է՝ 34.663.000 ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Արման Հովհաննիսյանի սնանկության հատուկ հաշվին 1930030255101200 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Ա.Ասոյանին:Հեռ. 098 24-24-01

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 98 242401