Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Վիրաբի Վարդանյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

07.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.03.2019թ. հայտարարված Կարեն Վիրաբի Վարդանյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 05.04.2019թ. ժամը 10.30-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք. Վեդի, Արարատյան 55 հասցեի նստավայրում կանցկացվի Կարեն Վարդանյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդ-վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-1. 217.2քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տուն` տեղակայված 0,058 հա մակերեսով տնամերձ հողամասի վրա Արարատի մարզի Գեղանիստ համայնքի 6-րդ փողոց թիվ 4 հասցեում, կառուցված 1960թ-ին: Տան հիմքը` միաձույլ երկաթբետոն, պատերը` տուֆ քարից, միջհարկային ծածկը` միաձույլ ե/բ, տանիքը` թիթեղ, 1-ին հարկի բարձրությունը` 3,0մ, 2-րդ հարկի բարձրությունը՝ 3.2մ: Տան բոլոր դռները և պատուհանները` փայտյա: Բնակելի տան 1-ին հարկի պատերը՝ գաջասվաղված, առանց հարդարման, առանձին սենյակները սոսնձաներկ, հատակը` փատյա, իսկ 2-րդ հարկը՝ փատյա երեսպատված, պատերը՝ լատեքս տեսակի ներկով հարդարված: Տունը գազաֆիկացված է, ապահովված է ջրով, հոսանքով: Անշարժ գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Գոհար Սահադյանին, Կարեն Վարդանյանին և Նարինե Վարդանյանին /վկայական թիվ 0264761, տրված 27.11.2000թ/ և Կարեն Վարդանյանի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը` 19.318.500 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Կարեն Վարդանյանի սնանկության գործով թիվ 2477603280850010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Վեդի, Արարատյան 55 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`