Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ամալյա Կիրակոսյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

07.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.03.2019թ. հայտարարված Ամալյա Կիրակոսյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 16.04.2019թ-ին ժամը 12:30-ին Ամալյա Կիրակոսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի՝ Վեդու նստավայրում կանցկացվի Ամալյա Կիրակոսյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդ-վաճառք` 1 լոտով.
ԼՈՏ-1. 72.5քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի բնակելի տուն՝ տեղակայված 0.00885հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, գտնվում է Արարատի մարզի ք. Արարատ, Ղուկասյան փողոց թիվ 6/1 հասցեում: Բնակելի տան հիմքը՝ միաձույլ ժապավենաձև երկաթբետոն, պատերը՝ տուֆ, արտաքինից՝ ֆերդիտի քարով երեսպատված, տանիքը՝ պրոֆիլավոր թիթեղ, պատուհանները՝ եվրո, ճաղապատ, հատակը՝ փայտյա, մուտքի դուռը՝ երկաթյա իրանով, ներսի դռները՝ փատյա: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ամալյա Կիրակոսյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 03082017-03-0030, տրված 03.08.2017թ.: Մեկնարկային գինը՝ 1.288.777 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկայի գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Ամալյա Կիրակոսյանի սնանկության գործով 2477604710750000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում վաճառված գույքի բաշխման ենթակա արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Վեդի, Արարատյան 55 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ.Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ.Գոռավան, հեռ. /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`