Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լուսինե Գրիգորի Պռոշիկյանի գույքը աճուրդով վաճառելու մասին

11.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լուսինե Գրիգորի Պռոշիկյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.03.2019թ.՝ ժամը 11:00-ին, Լուսինե Գրիգորի Պռոշիկյանի գույքի կազմում ընդգրկված գույքերի բաց դասական կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 29.03.2019թ.՝ ժամը 11:00-ին ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա Լուսինե Գրիգորի Պռոշիկյանի գույքի կազմում ընդգրկված գույքերի բաց դասական կրկնաճուրդ՝ 1 առանձին լոտով:
Լոտ N 2. ՀՀ ք. Երևան, Էրեբունի համայնք, Դիմիտրովի փողոց, թիվ 162 հասցեում գտնվող բնակելի տուն. Շին. ընդ. մակերես՝ 423.14քմ, շին. հիմք՝ ե/բ, շին. պատեր՝ քար, կառ. տարեթիվ՝ 1980-ական թվականների սկիզբ, շին. տանիք՝ մետաղյա, դռներ՝ մուտքի դուռ՝ մետաղյա, ներսի դուռ՝ փայտյա, պատուհաններ՝ մետաղապլաստ, հատակ՝ սալիկապատված, մանրատախտակ, պատեր՝ ներկանյութ, գաջասվաղ, պաստառ, սանհանգույց, լոգարան՝ հատակը և պատերը՝ սալիկապատված, ջրամատակարարում՝ ունի, էլեկտրամատակարարում՝ ունի, հողամասի չափ՝ 145քմ: Տունը բնակեցված է, հնարավոր վտարումը կատարվում է գնորդի կողմից, մեկնարկային գին՝ 20 014 141 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության վճարը և աճուրդի նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուծվի սնանկության հատուկ հաշվին (ARARATBANK-1510023214540300) մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Լուսինե Գրիգորի Պռոշիկանի սնանկության գործով կառավարիչ Ն.Նազարյանին (հեռ. +374 96 50 00 65) կամ այցելել Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 109 սենյակ:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Աղյուսագործների 2-րդ փ., 43ա տուն

Հեռ..` +374 96 50 00 65

Էլ. փոստ`