Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Միշա Մկրտչի Ղրզոյանին սեփականության իրավունքով պատկանող <<Ինեկոբանկ>>ՓԲԸ-ում գրավական հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու մասին

11.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Միշա Մկրտչի Ղրզոյանի սնանկության գործով կառավարիչ՝Արտակ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 28-ին ժամը 15:00-ին Միշա Մկրտչի Ղրզոյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Հարությունյանի կողմից ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կանցկացվի Միշա Մկրտչի Ղրզոյանին սեփ.իրավունքով պատկանող <<Ինեկոբանկ>>ՓԲԸ-ում գրավական հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 2 ԼՈՏ`
ԼՈՏ1. ՀՀ Շիրակի մարզ,գ.Սարատակ 4-րդ փողոց թիվ 14 հասցեում գտնվող բնակելի տուն,հողամասի մակերեսը 1830մ,շինության մակերեսը 233.2քմ.,1 հարկանի,պատերը տուֆաքար,պատուհաները մետաղապլաստ,արտաքին հարդարումը լավ,ներքին հարդարումը միջին-լավ-7.875.639 ՀՀ դրամ մեկնարկային գնով
ԼՈՏ2. ՀՀ Շիրակի մարզ,գ.Սարատակ 2-րդ փողոց թիվ 22/1 հասցեում գտնվող անասնագոմ, հողամասի մակերեսը 1921մ,շինության մակերեսը 520.7քմ.,1 հարկանի,պատերը տուֆաքար,պատուհաները մետաղապլաստ,արտաքին հարդարումը բավարար,ներքին հարդարումը վատ-6.401.048ՀՀ դրամ մեկնարկային գնով
ԼՈՏ 3. ՀՀ Շիրակի մարզ,գ.Սարատակ 1-ին փողոց թիվ 34 հասցեում գտնվող բնակելի տուն,հողամասի մակերեսը 1028.6քմ,շինության մակերեսը 142.1քմ.,1հարկանի,պատերը տուֆաքար,պատուհաները բացակայում են,արտաքին հարդարումը բավարար,ներքին հարդարումը վատ,բարեկարգումը բացակայումը -5.596.200 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ ԼՈՏի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ> ՓԲԸ-ի Գյումրու մ/ճ-ի Միշա Մկրտչի Ղրզոյանի սնանկության գործով հ/հ 1150014046296281հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
ԼՈՏն/ԼՈՏերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ , կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի,Գորկու 88/5

Հեռ..` +374 93 464643

Էլ. փոստ`