Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտակ Արմենակի Բարսեղյանի գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

12.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտակ Արմենակի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 07 -ին Արտակ Արմենակի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մովսիսյանի կողմից նշանակված աճուրդըչի կայացել հայտ չլինելու պատճառով :
2019թ. ապրիլի 1-ին , ժամը՝ 16:00-ին, Արտակ Արմենակի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Ա Մովսիսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Արտակ Արմենակի Բարսեղյանի սնակության գործով,պարտապանի սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի պարտավորություների համար <Ինեկոբանկ> ՓԲԸ -ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը:
Լոտ N2- ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող հողամաս, որի ընդհանուր մակերեսը կազմում է 617.0քմ: Աճուրդի մեկնարկային գինն է 426195 ՀՀդրամ:
Լոտ N3- ՀՀԱրագածոտնի մարզ, ք. Ապարան Մ. Մաշտոցի փողոց թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տուն: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է՝ 158,66քմ, հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է՝ 1,160,0քմ: Աճուրդի մեկնարկային գինն է ՝1445356ՀՀդրամ:
Լոտ 4-ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Կայք, 1-ին փողոցի թիվ 1/3 շինության /անասնագոմ/ և հողամաս: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է՝ 912,06 քմ, հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է՝ 2.850.0 քմ: Աճուրդի մեկնարկային գինն է ՝ 1334174ՀՀդրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ՝ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը
ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի 1930047558180300 Հ/Հ <Կոնվերս Բանկ> ՓԲԸ-ում սնանկության հատուկ հաշվին, համապատասխանաբար մինչև աճուրդին նախորոդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան , Երվանդ Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդը անցկացնելու օրվանից 10(տաս )բանկային օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը ,որով գնել է գույքը (գնման գին) հաշվանցելով նախօրորք մուծված նախավճարը : Գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում նախավճարը չի վերադարձվում :
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ ՝Ա.Մովսիսյանին /հեռ-091-11-41-01 /:

Հասցե` ք. Երևան Ղ. Փարպեցու 11ա բն 42

Հեռ..` +374 91 114101

Էլ. փոստ`