Հայտարարություն Քնարիկ Գեղամի Ղազարյանի սեփականության իրավունքով պատկանող գույքը աճուրդով վաճառելու մասին
12.03.2019
04.03.2019թ նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:29.03.2019թ ժամը 12:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, սենյակ 311 հասցեի շենքում կանցկացվի` Քնարիկ Գեղամի Ղազարյանի սեփականության իրավունքով պատկանող՝ ՙՆոր Հորիզոն՚ ՈՒՎԿ ՍՊԸ-ում -ում գրավադրված՝ գույքի աճուրդ վաճառքը ՝բաց դասական եղանակով հետևյալ լոտով:
Լոտ 1-ՀՀ Արարատի մարզ, գ. Նորաշեն, Բաղրամյան 48 հասցեում գտնվող բնակելի տուն 245քմ մակերեսով, հողամաս 0.071հա/անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 0323079/: Լոտի մեկնարկային գինն է 9407000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի Քնարիկ Գեղամի Ղազարյանի սնանկության հատուկ հաշվին ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ հ/հ 1930011531160300,համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվաժամը 16.00-ն կարողենհայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի /ք.Երևան, Օտյան 53/2/ հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ. Հարոյանին/Արարատի մարզ գ. Փ. Վեդի հեռ. 055131313/
Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Փ. Վեդի
Հեռ..` +374 55 131313
Էլ. փոստ`