Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Իշխան Նուրիջանյանին պատկանող գրավադրված՝ գույքը աճուրդով վաճառելու մասին

12.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Իշխան Նուրիջանյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.03.2019թ նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 29.03.2019թ ժամը 13:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, սենյակ 311 հասցեի շենքում կանցկացվի` Իշխան Նուրիջանյանի պարտավորությունների համար ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված՝ պարտապանին պատկանող գույքերի աճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով: Լոտ-1 ՀՀ Արարատի մարզ, գ. Մրգավետ, Երևանյան խճուղի թիվ 5 հասցեում գտնվող բնակելի տուն 189,7քմ մակերոսով, ավտոտնակ 59,2քմ, թոնրատուն 16,3քմ, ավտոսպասարկման կետ խանութ 211,63քմ, հողամաս 0,144հա / սեփ. իրավունքի վկ. թիվ 11042014-03-0023/ մեկնարկային գինն է 22963500 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի Իշխան Նուրիջանյանի սնանկության հատուկ հաշվին ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ h/h 1930069524960100, համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի /ք.Երևան, Օտյան 53/2/ հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ. Հարոյանին/Արարատի մարզ գ. Փ. Վեդի հեռ. 055131313/

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Փ. Վեդի

Հեռ..` +374 55 131313

Էլ. փոստ`