Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԵրևանի քաղաքային կաթի գործարան՚ ՓԲԸ սնանկության գործով գույքի աճուրդի մասին

12.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԵրևանի քաղաքային կաթի գործարան՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.01.2019թ.-ին ժամը 16:30 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ թիվ ԵԱՔԴ/0148/04/16 սնանկության գործով հայտարարված պարտապան ՙԵրևանի քաղաքային կաթի գործարան՚ ՓԲԸ պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
28.03.2019թ.-ին ժամը 17:30 Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի թիվ ԵԱՔԴ/0148/04/16 սնանկության գործով պարտապան ՙԵրևանի քաղաքային կաթի գործարան՚ ՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով /աճուրդ/ վաճառք՝ բաց դասական եղանակով 3 լոտով.
ԼՈՏ 5. Անշարժ գույք՝ գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորակերտ հասցեում, հողամասի ընդհանուր մակերեսը՝ 1.013 քմ, ճակատային մասը՝ 27,2 մ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ տնամերձ, տրանսպորտային մատչելիությունը՝ միջինից ցածր, շինության ընդհանուր մակերեսը՝ 195,5 քմ, առաստաղի բարձրությունը՝ 3,2 մ, հարկայնությունը՝ մեկ հարկ, հիմքը՝ կետային միաձույլ ե/բետոն, պատերը՝ քար, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, տանիքը՝ թիթեղ, մուքի դուռը՝ երկաթյա, ներսի դռները՝ մետաղապլաստ, պատուհանները՝ մետաղապլաստ և փայտ, հատակը՝ ցեմենտավազյա երեսսվաղ, ջրամատակարարումը՝ շուրջօրյա, կոյուղի առկա չէ, գազամատակարարում և էլեկտրամատակարարում առկա են, գույքի մեկնարկային գինը՝ 1.804.642 ՀՀ դրամ:
ԼՈՏ 9. Անշարժ գույք՝ գտնվում է ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Թավշուտ հասցեում, հողամասի ընդհանուր մակերեսը՝ 260 քմ, ճակատային մասը՝ 18 մ, գործառնական նշանակությունը՝ արտադրական, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, իրավունքի տեսակը՝ սեփականություն, տրանսպորտային մատչելիությունը՝ միջինից ցածր, շինության նպատակային նշանակությունը՝ արտադրական, շինության ընդհանուր մակերեսը՝ 181,255 քմ, առաստաղի բարձրությունը՝ 2,8 մ, հիմքը՝ կետային միաձույլ ե/բետոն, պատերը՝ քար, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, հարկայնությունը՝ մեկ հարկ, տանիքը՝ պանելային, շինությունը գտնվում է կիսաքանդ վիճակում, ներքին հարդարումը՝ զրոյական վիճակ, ջրամատակարարումը, կոյուղի, էլեկտրամատակարարում և գազամատակարարում՝ առկա չէ, հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, 1 քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 96 ՀՀ դրամ, գույքի մեկնարկային գինը՝ 255.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 11. Անշարժ գույք՝ գտնվում է ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Մեծ Սեպասար 13 փողոց թիվ 1/1 հասցեում, հողամասի ընդհանուր մակերեսը՝ 650 քմ, ճակատային մասը՝ 31,5 մ, գործառնական նշանակությունը՝ կաթի մթերման կետի կառուցման և սպասարկման համար, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, իրավունքի տեսակը՝ սեփականություն, տրանսպորտային մատչելիությունը՝ միջինից ցածր, շինության նպատակային նշանակությունը՝ արտադրական, շինության ընդհանուր մակերեսը՝ 100,1 քմ, առաստաղի բարձրությունը՝ 3,2 մ, հիմքը՝ կետային միաձույլ ե/բետոն, պատերը՝ քար, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, հարկայնությունը՝ մեկ հարկ, տանիքը՝ ասբոշիֆեր, ջրամատակարարումը՝ շուրջօրյա, կոյուղի, էլեկտրամատակարարում և գազամատակարարում՝ առկա չէ, շինությունը գտնվում է կիսաքանդ վիճակում, գույքի մեկնարկային գինը՝ 682.607 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղում բացված ՙԵրևանի քաղաքային կաթի գործարան՚ ՓԲԸ սնանկության գործով թիվ 16044056132406 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. +37491245588/:
ՙԵրևանի քաղաքային կաթի գործարան՚ ՓԲԸ
սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`