Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԵրևանի քաղաքային կաթի գործարան՚ ՓԲԸ սնանկության գործով գույքի աճուրդի մասին

12.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԵրևանի քաղաքային կաթի գործարան՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.01.2019թ.-ին ժամը 16:45 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10/ թիվ ԵԱՔԴ/0148/04/16 սնանկության գործով հայտարարված պարտապան ՙԵրևանի քաղաքային կաթի գործարան՚ ՓԲԸ պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը կայացել է մասնակի, վաճառվել են ԼՈՏ 1-ը և ԼՈՏ 3-ը:
28.03.2019թ.-ին ժամը 16:45 Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի թիվ ԵԱՔԴ/0148/04/16 սնանկության գործով պարտապան ՙԵրևանի քաղաքային կաթի գործարան՚ ՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով /աճուրդ/ վաճառք՝ բաց դասական եղանակով 5 լոտով.

ԼՈՏ 2. Ավտոմեքենա ԳԱԶ 53-12 G6 OTA 3.9 /պետ համարանիշը՝ 012 ԼԼ 62, նախատեսված կաթի տեղափոխման համար, առկա է բնական գազի 3 /երեք/ բալոններ, անիվները կիսամաշ վիճակում, վազքը ըստ ցուցիչի 32471 կմ, գտնվում է աշխատանքային վիճակում/ գույքի մեկարկային գինը՝ 330.026 ՀՀ դրամ:

ԼՈՏ 4. Ավտոմեքենա ԳԱԶ 53-12 G6 OTA 3.7 / պետ. համարանիշը՝ 315 ԼԼ 62, նախատեսված կաթի տեղափոխման համար, անիվները հնամաշ վիճակում, ավտոմեքենայի տեխնիկական վիճակը՝ անսարք, ավտոմեքենան գտնվում է վատ վիճակում, ավտոմեքենայի վերականգնումը տնտեսապես նպատակահարմար չէ, վազքը ըստ ցուցիչի 82594 կմ, նույնականացման համարը՝ XTH531200L1264107/ գույքի մեկնարկային գինը՝ 249.778 ՀՀ դրամ:

ԼՈՏ 5. Ավտոմեքենա ԳԱԶ 53-12 G6 OTA 3.7 / պետ. համարանիշը՝ 570 ՏԼ 62, նախատեսված կաթի տեղափոխման համար, անիվները հնամաշ վիճակում, ավտոմեքենայի տեխնիկական վիճակը՝ անսարք, ավտոմեքենան գտնվում է վատ վիճակում, վազքը ըստ ցուցիչի 83575 կմ, նույնականացման համարը՝ XTH531200K1251894/ գույքի մեկնարկային գինը՝ 242.101 ՀՀ դրամ:

ԼՈՏ 6. Ավտոմեքենա ԳԱԶ 53-12 АЦПТ-2.8 / պետ. համարանիշը՝ 874 ԼԼ 62, նախատեսված կաթի տեղափոխման համար, անիվները հնամաշ վիճակում, ավտոմեքենայի տեխնիկական վիճակը՝ անսարք, ավտոմեքենան գտնվում է վատ վիճակում, վազքը ըստ ցուցիչի 2777 կմ, նույնականացման համարը՝ XTH531200K1181332/ գույքի մեկնարկային գինը՝ 249.318 ՀՀ դրամ:

ԼՈՏ 10. Ավտոմեքենա ԶԻԼ 131 АЦПТ-2.8 (ԶԻԼ-130) /պետ. համարանիշը՝ 989 ԼԼ 62, նախատեսված կաթի տեղափոխման համար, անիվները հնամաշ վիճակում, ավտոմեքենայի տեխնիկական վիճակը՝ անսարք, ավտոմեքենան գտնվում է միջինից վատ վիճակում, առկա է բնական գազի բալոններ, շարժիչի հզորությունը՝ 110/150, նույնականացման համարը՝ 2737003/ գույքի մեկնարկային գինը՝ 365.898 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղում բացված ՙԵրևանի քաղաքային կաթի գործարան՚ ՓԲԸ սնանկության գործով թիվ 16044056132406 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. +37491245588/:
ՙԵրևանի քաղաքային կաթի գործարան՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`