Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարապետ Խաչատրյանի սնանկության գործով գույքերի աճուրդ-վաճառքի մասին

12.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարապետ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.04.2019թ. ժամը 15:30–ին ՀՀ սնանկության դատարանի շենքում /ք.Երևան,Օտյան 53/2/ հայտարարվել է սնանկ ճանաչված Կարապետ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 17 շենքի մոտ գտնվող անշարժ գույքի (հողատարածք) և «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 5-րդ փողոցի թիվ 9ա հասցեում գտնվող անշարժ գույքի (բնակելի տուն և տնամերձ հողատարածք) աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով 2 (երկու) առանձին լոտերով: Մեկնարկային գինը ընդհանուր լոտերի համար կազմում է` 8 721 265 ՀՀ դրամ:
Լոտ 1 - ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 17 շենքի մոտ գտնվող անշարժ գույք (52,8քմ հողատարածք) սեփ. վկայական N 1500206, մեկնարկային գինը՝ 688 747 ՀՀ դրամ : Հողատարածքի կադաստրային արժեքը վճարված չէ :
Լոտ 2- ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 5-րդ փողոցի թիվ 9ա հասցեում գտնվող անշարժ գույք (բնակելի տուն և տնամերձ հողատարածք) սեփ. վկայական N2503427, մեկնարկային գինը՝ 8 032 518 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Բացի այդ, գնորդը պետք է վճարի նաև թիվ 1 լոտի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ-ում բացված 1510025706053800 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 01.04.2019թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ`Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք.Երևան,Գայի 7 բն.3

Հեռ..` +374 94 400356

Էլ. փոստ`