Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում “Ցեմենտ Սերվիս” ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդ

13.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Մարտի 13-ին նշանակված “Ցեմենտ Սերվիս” ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ. Մարտի 29-ին ժամը 10:30–ին ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում նշանակված է “Ցեմենտ Սերվիս” ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտով.
Լոտ 1. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Մայրաքաղաքային 15/1 հասցեում գտնվող արտադրական նշանակության հողատարածք, հողամասի մակերեսը` 5 187 Հա, մեկնարկային գինը` 69 028 281 ՀՀ դրամ /գույքի արժեքի մեջ ներառված չէ չվճարված կադաստրային արժեքը, որը կազմում է` 209 800 500 ՀՀ դրամ/
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2471003066350000 սնանկության հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Ցեմենտ Սերվիս” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +374 95 454356

Էլ. փոստ`