Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Սուրիկի Մարտիրոսյանի գույքի կրկնաճուրդի մասին

13.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Աշոտ Սուրիկի Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ` Սամվել Մանուկյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աշոտ Սուրիկի Մարտիրոսյանի գույքի 13.03.2019թ -ին նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
29.03.2019թ-ին ժամը 15:00-ին ՀՀ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 հասցեում սնանկության գործով կառավարիչ Ս.Մանուկյանի կողմից կանցկացվի սնանկ ճանաչված Աշոտ Սուրիկի Մարտիրոսյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար <<Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ>>ՓԲԸ -ում գրավադրված, գրավական հանդիսացող Աշոտ Սուրիկի Մարտիրոսյանին պատկանող անշարժ գույքի աճուրդ- վաճառքը, 1 ԼՈՏ-ով, բաց դասական եղանակով:
Գույքն իրենից ներկայացնում է՝
ԼՈՏ-1 ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան փողոց, թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույք (521,5քմ մակերեսով պահեստ, 657,6քմ հողամասով և 17,5գծ.մ պարիսպ) մուտքի դուռը մետաղական, առաստաղը, պատերը առանց սվաղ, տանիքը իզոգամ, առաստաղի բարձրությունը 4.7 մ, հատակը բետոնյա երեսսվաղ էլ. մատակարարում, կոյուղի առկա չէ ջրամատակարարում շուրջօրյա, անբարեկարգ:
Մեկնարկային գինը լոտի համար սահմանվել է 6 160 000 (վեց միլիոն հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված 1510045105910100 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն,կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան ( ք. Երևան, Օտյան 53/2 ), մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 28.03.2019թ. ժամը 11:00-ն կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ս.Մանուկյանին Հեռ.` (077) 19 55 70

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Արմավիր,Շահումյան 16/9

Հեռ..` +374 77195570

Վեբ կայք` moderator@moj.am

Էլ. փոստ`