Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Տոսպ» ԲԲԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Տոսպ» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2019թ. Մարտի 29-ին, ժամը 17:30-ին «Տոսպ» ԲԲԸ -ի սնանկության գործով կառավարիչ Վ. Ասատրյանի կողմից ՀՀ սնանկության դատարան` Երևան, Օտյան 53/2/հասցեում, կանցկացվի «Տոսպ» ԲԲԸ-ի -ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ վաճառք հետևյալ լոտերով և մեկնարկային գներով `
Լոտ 1։ Հավելված 1-ում նշված` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված` թվով 626 անվանումով գույք` համաձայն գնահատման «Տոսպ» ԲԲԸ հաշվեկշռում հաշվառված սարքվորումների /թվով 626 անվանումով/ https://cloud.mail.ru/public/JR1M/exbErJPMR
Լոտի մեկնարկային գինը կազմում է 42.250.000 / քառասուներկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 2։ Հավելված 2-ում նշված` թվով 1340 անվանումով գույք` համաձայն գնահատման «Տոսպ» ԲԲԸ հաշվեկշռում հաշվառված արտադրանքի մնացորդը /թվով 1340 անվանումով/ https://cloud.mail.ru/public/A5Ve/Sy2xj25bz
Լոտի մեկնարկային գինը կազմում է 23.700.000 ՀՀ դրամ:
Լոտ 3։ Հավելված 3-ում նշված` թվով 246 անվանումով գույք` համաձայն գնահատման «Տոսպ» ԲԲԸ հաշվեկշռում հաշվառված գույքի /թվով 246 անվանումով/ https://cloud.mail.ru/public/ZKaL/rtxmo1wDL
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1.530.000 ՀՀ դրամ:
Լոտ 4։ Հավելված 4-ում նշված` թվով 670 անվանումով գույք` համաձայն գնահատման «Տոսպ» ԲԲԸ հաշվեկշռում հաշվառված գույքի /թվով 670անվանումով/ https://cloud.mail.ru/public/2XMn/gXVYTuZku

Լոտի մեկնարկային գինը կազմում է 3.200.000 ՀՀ դրամ:


ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Տոսպ» ԲԲԸ-ի -ի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին՝ 1930 0302 0164 0000 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդնանցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալհղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9
Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ 094 187008):

 

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008