Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՈՒՐԱՐՏՈՒ ԼԵՆԴ՚ ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙՈՒՐԱՐՏՈՒ ԼԵՆԴ՚ ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 12-ին ՙՈՒՐԱՐՏՈՒ ԼԵՆԴ՚ ԲԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2019թ. ապրիլի 02-ին ժամը 12:30-ին ՙՈՒՐԱՐՏՈՒ ԼԵՆԴ՚ ԲԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙՈՒՐԱՐՏՈՒ ԼԵՆԴ՚ ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի 1/մեկ/ լոտից բաղկացած կրկն աճուրդը: Լոտ 1.Անշարժ գույք – ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Արտադրական հանգույց 8 հասցեում գտնվող շենք-շինություններ, հողամաս և դրանում գտնվող սարքավորումներ, նյութեր և այլ գույք:Շինությունների ընդհանուր մակերեսը՝ 1147,4/1258,7 քմ, հողամասի չափը 1,3596 հա :Հողատարածքի կադաստրային արժեքը վճարված չէ և կազմում է 23.919.531 ՀՀ դրամ, այն չի ներառված մեկնարկային գնի մեջ:Մեկնարկային գինը՝ 19.597.472 ՀՀ դրամ :Գույքի վաճառքի հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի/նախկին ՙԱնելիք բանկ՚ ՓԲԸ/ ՙՈՒՐԱՐՏՈՒ ԼԵՆԴ՚ ԲԲԸ սնանկության 11813009909600 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. մարտի 29-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`