Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԱրալեռ ՏՈՏ՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և նրա պարտավորությունների կատարումն ապահովելու համար երրորդ անձի կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԱրալեռ ՏՈՏ՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 12-ին ՙԱրալեռ ՏՈՏ՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 2019թ. ապրիլի 12-ին ժամը 13:00-ին ՙԱրալեռ ՏՈՏ՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙԱրալեռ ՏՈՏ՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և նրա պարտավորությունների կատարումն ապահովելու համար երրորդ անձի կողմից գրավադրված գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից: Լոտ1.Անշարժ գույք – ՀՀ, Վայոց ձորի մարզ, Խնձորուտ համայնք, 2-րդ փողոց, թիվ 40 հասցեում գտնվող անասնաշենք և հողամաս/ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 22062012-10-0054/ :Մակերեսը 0,4232 հա, շինությունների մակերեսը 1600 քմ :Մեկնարկային գինը՝ 4.440.332 ՀՀ դրամ : 1 լոտի գույքը հանդիսանում է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի գրավի առարկա :Գույքի վաճառքի հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի/ նախկին ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ/ ՙԱրալեռ ՏՈՏ՚ ՓԲԸ-ի սնանկության Հ/Հ 11813000763660 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. ապրիլի 05-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`