Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Էլոյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

14.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.03.2019թ-ին նախատեսված Սամվել Էլոյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքի օրը սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից աճուրդի անցկացման անհնարինության պատճառով տեղափոխվել է և կկայանա 02.04.2019թ-ին ժամը 12:10-ին ՀՀ սնանկության դատարանի ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 հասցեում ՝ նույն լոտով և մեկնարկային արժեքով.
ԼՈՏ-1. 36,3 քմ մակերեսով բնակելի տան և 0,01205 հա մակերեսով տնամերձ հողամասի առանձնացված բաժնեմասեր ք. Արմավիր, Սահմանապահների 87/1 հասցեում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սամվել Էլոյանին /վկայական թիվ 07052015-04-0010, տրված 07.05.2015թ, գաղտնաբառ YFK916S77V2N/: Մեկնարկային գինը` 87.344 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարում են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված Սամվել Էլոյանի սնանկության գործով թիվ 2477604378110000 հատուկ հաշվին և մինչև աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`