Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սմբատ Մարգարյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.03.2019թ. ժամը 11.30-ին սնանկ ճանաչված Սմբատ Ժորայի Մարգարյանի անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը չի կայացել՝ ոչ մի գնորդ չներկայանալու պատճառով:
03.04.2019թ. ժամը 13.30-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված Սմբատ Ժորայի Մարգարյանի անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ: Աճուրդն անցկացվում է մեկ ՝ ստորև նշված լոտով,
Լոտ1- ք.Երևան, Աջափնյակ համայնք, Հալաբյան փող. 26 շ., թիվ 1/1 հասցեում գտնվող բնակարան: Լոտի մեկնարկային գինն է 13 640 000 /տասներեք միլիոն վեց հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտի նկարագիրը Բնակարանի ընդհանուր մակերեսը՝67.9 քմ, շենքի հարկայնությունը՝14 հարկ, բնակարանի հարկը՝ 1-ին հարկ, շենքի հիմքը՝ ե/բ, շենքի պատերը՝ պանել, առաստաաղի բարձրությունը՝ մոտ 2.80 մետր, միջհարկային ծածկը՝ ե/բ, դռները՝ մուտքի դուռը՝ մետաղ, ներսի դռները՝ մասամբ՝փայտյա, մասամբ՝ մետաղապլաստ, պատուհանները՝ մետաղապլաստ, հատակը՝ մասամբ՝լամինատ, մասամբ՝ կերամիկական սալիկ, պատերը՝ներկանյութ, առաստաղը՝ ներկանյութ, սանհանգույց և լոգարան՝ միասին, հատակը և պատերը՝ կերամիկական սալիկ, գազամատակարարում՝ ունի, ջրամատակարարում՝ ունի, էլեկտրամատակարարում՝ ունի: Բնակարանը գրավադրված է <<Անելիք բանկ>> ՓԲ ընկերությունում և բնակեցված է սեփականատիրոջ ընտանիքով, որի վտարումը կազմակերպելու է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացնել ա/Ֆիզակական անձի դեպքում՝ անձնագրի բնօրինակ և անձնագրի պատճենը, բ/իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի բնօրինակը և պատճենը, աճուրդին մասնակցող անձի լիազորագրի բնօրինակը, անձնագիրը և անձնագրի պատճենը, ինչպես նաև կանխավճարի և մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Կանխավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը: Աճուրդի մասնակցության վճարը չի վերադարձվում: Կանխավճարը և մասնակցության վճարը վճարվում են ,,ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ,, ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղի 1150021296476440 պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին :
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ներառյալ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ կանխավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը ստանալու, ինչպես նաև աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են այցելել ք.Երևան, Գարեգին Նժդեհի 19 ա շենք 106/1 հասցե կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին 094 98 97 87 հեռախոսահամարով՝ աճուրդի անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում, ներառյալ աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն:

Հասցե` ք. ԵՐևան, Գ. Նժդեհի 19շ., 104

Հեռ..` +37494989787

Էլ. փոստ`