Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սիլվա Չախմախչյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.03.2019թ. ժամը 10:50-ին սնանկ ճանաչված Սիլվա Հարությունի Չախմախչյանի անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը չի կայացել՝ ոչ մի գնորդ չներկայանալու պատճառով:
01.04.2019թ. ժամը 11:30-ին կառավարչի գործունեության հասցեում՝ ք.Երևան, Գ. Նժդեհի 19աշ., 106/1, կանցկացվի սնանկ ճանաչված Սիլվա Հարությունի Չախմախչյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդ: Վաճառքի է հանվում ստորև նշված գույքը.
Լոտ1- ք. Երևան, Տիգրան Մեծի պող. թիվ 70/3 հասցեում գտնվող բնակելի տուն: Լոտի մեկնարկային գինն է 24 215 000 /քսանչորս միլիոն երկու հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտի նկարագիրը Շինության ընդհանուր մակերեսը՝467.6 քմ, որից 1-ին հարկ՝105.3 քմ, 2-րդ հարկ՝124.1 քմ, 3-րդ հարկ՝ 119.1 քմ, 4-րդ հարկ՝119.1 քմ: Բնակելի տան հարկայնությունը՝ 4 հարկ, շինության հիմքը՝ երկաթ-բետոն, շինության պատերը՝ քար, միջհարկային ծածկը՝ երկաթ-բետոն, շինության տանիքը՝ մետաղական վահանակներ, դռները և պատուհանները բացակայում են, ներքին հարդարանքն ամբողջովին բացակայում է, միջնապատերը կառուցված չեն, սանհանգույցը և լոգարանը կառուցված չեն, հեռախոս, գազամատակարարում, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում չկա: Բնակելի տունը կիսակառույց է, բացարձակ իրականացված չեն ներքին հարդարանքի աշխատանքները:
Հողամասի տվյալներ՝ 118,8 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն: Շինությունը զբաղեցնում է ամբողջ հողամասը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացնել ա/Ֆիզակական անձի դեպքում՝ անձնագրի բնօրինակ և անձնագրի պատճենը, բ/իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի բնօրինակը և պատճենը, աճուրդին մասնակցող անձի լիազորագրի բնօրինակը, անձնագիրը և անձնագրի պատճենը, ինչպես նաև կանխավճարի և մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Կանխավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 3 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը: Աճուրդի մասնակցության վճարը չի վերադարձվում: Կանխավճարը և մասնակցության վճարը վճարվում են ,,ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ,, ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղի 1150010823003002 պարապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին :
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ներառյալ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ կանխավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը ստանալու, ինչպես նաև աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են այցելել ք.Երևան, Գարեգին Նժդեհի 19 ա շենք 106/1 հասցե կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին 094 98 97 87 հեռախոսահամարով՝ աճուրդի անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում, ներառյալ աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն:

Հասցե` ք. ԵՐևան, Գ. Նժդեհի 19շ., 104

Հեռ..` +37494989787

Էլ. փոստ`