Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.02.2019թ. հայտարարված «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդը կայացել է մասնակիորեն, վաճառվել են թվով 25 լոտ:
04.04.2019թ-ին ժամը 15.00-ին «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ին պատկանող ներքոշարադրյալ գույքերի աճուրդը:
Կրկնաճուրդի են ներկայացվում չորս խումբ, որոնց արժեքները նվազեցված չեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են .
1. Խումբ 1-ին - Հիմնական միջոցներ, 402 լոտ – 2.719.906ՀՀ դրամ
2. Խումբ 2-րդ – Պաշարներ, 169 լոտ – 4.210.915 ՀՀ դրամ
3. Խումբ 3-րդ - Պատրաստի արտադրանք, 92 լոտ – 1.927.281 ՀՀ դրամ
4. Խումբ 4-րդ - Տրանսպորտային միջոցներ , 2 լոտ– 336.797 ՀՀ դրամ
Աճուրդի ներկայացված գույքը իրենից ներկայացնում է կարի արտադրությունում օգտագործված տարբեր տեսակի մեքենա-սարքավորումներ, օժանդակ հարմարանքներ, կտորներ, կաշիներ, թելեր, ռեզիններ և այլն, տնտեսական գույք, ինչպես նաև պատրաստի արտադրանք՝ տաբատներ ,վերնաշապիկներ, բաճկոններ, գլխարկներ և այլն /տես հավելվածը /:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028021833200 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարանի շենքում, / ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` +374 91 4019922

Էլ. փոստ`