Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Ջուլետա Արամի Ստեփանյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, նրան և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Ջուլետա Արամի Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 14-ին ԱՁ Ջուլետա Արամի Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2019թ. ապրիլի 05-ին ժամը 13:00-ին ԱՁ Ջուլետա Արամի Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ԱՁ Ջուլետա Արամի Ստեփանյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, նրան և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 2/երկու/ լոտերից: Լոտ 1.Անշարժ գույք – ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք համայնք, Միկոյան փողոց, թիվ 9/5 հասցեում գտնվող անշարժ գույք- մեկհարկանի շինություն է՝ կիսանկուղային հարկով, արտաքին մակերեսը՝ 374,55 քմ, ներքին մակերեսը՝ 314,5 քմ, հողամասի չափը՝ 247,07 քմ,/սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2494607, տրվ. 19.04.2010թ./, մեկնարկային գինը՝ 18.668.593 ՀՀ դրամ:Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:Լոտ2.Գույք – Լիմոնադի շշալցման սարքավորում, պատրաստի արտադրանք և հումք:Ընդգրկում է լիմոնադի շշալցման սարքավորում, 1200 հատ լիմոնադ պլաստիկ շշերով/1,0լ/, 600 հատ լիմոնադ պլաստիկ շշերով/0,5լ/ և 10լ լիմոնադի արոմատիզատոր՝ Մեկնարկային գինը՝ 97.466 ՀՀ դրամ:Թիվ 1 լոտի գույքը հանդիսանում է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի գրավի առարկա:Գույքի վաճառքի/այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴԻ Բանկ՚ ՓԲԸ-ի/նախկինՙԱնելիք բանկ՚ ՓԲԸ/ ԱՁ Ջուլետա Արամի Ստեփանյանի Հ/Հ 11813009594600 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. մարտի 29-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`