Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հագոբ Ռուստոմ Նիշան Նալբանդյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.03.2019թ. հայտարարված Հագոբ Ռուստոմ Նիշան Նալբանդյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
05.04.2019թ. ժամը 12:30-ին Հագոբ Ռուստոմ Նիշան Նալբանդյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակոււնյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Հագոբ Ռուստոմ Նիշան Նալբանդյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովության նպատակով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված «Էռ.Էն. Տի. Քամփնի» ՍՊԸ-ին և Լիանա Հայկի Սաֆարյանին պատկանող ներքոշարադրյալ գույքերի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքերի արժեքները 10% նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղ Դարանակ հասցեում գտնվող 2,46 հա մակերեսով վարելահող/ սեփականության վկայական 2298578 / - 327.400 ՀՀ դրամ:
Լոտ 2.ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղ Դարանակ հասցեում գտնվող 1,828 հա մակերեսով հողամաս/ սեփականության վկայական 2299943 / - 276.400 ՀՀ դրամ:
Լոտ 3.ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղ Դարանակ հասցեում գտնվող 1,2320 հա մակերեսով վարելահող սեփականության վկայական 2302967 / - 164.400 ՀՀ դրամ:
Լոտ 4.ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղ Դարանակ հասցեում գտնվող 4,0916 հա մակերեսով վարելահող/ սեփականության վկայական 2165981 / - 544.400 ՀՀ դրամ:
Լոտ 5.ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղ Դարանակ հասցեում գտնվող 0,5 հա մակերեսով վարելահող / սեփականության վկայական 2299760 / - 71.300 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047036 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`