Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Հրաչիկի Հարությունյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Հրաչիկի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Էդիկի Խաչատրյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Կարեն Հրաչիկի Հարությունյանի գույքի 21.02.2019թ. ժամը 17:00-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չներկայացնելու պատճառով: 01.04.2019թ. ժամը 17:00-ին Կարեն Հրաչիկի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արամ Խաչատրյանի կողմից ք.Երևան, Արշոկունյաց 5 (310 սենյակ) հասցեում կանցկացվի Կարեն Հրաչիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկՙ ՓԲԸ-ում գրավադրված ներքոհիշյալ լոտով անշարժ գույքի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառք.
Լոտ 1. ՀՀ Կոտայքի մարզ, գ.Պռոշյան, Մայիսյան փող., թիվ 12 հասցեում գտնվող 0.0698 հա հողամաս, 270.8 քմ մակերեսվ բնակելի տուն, 32.4 քմ ավտոտնակ, 23.1 քմ անասնաշենք, 10.7քմ կաթսայատուն և 207.2 ջերմոց՝ 9 039 812 (ինը միլիոն երեսունինը հազար ութ հարյուր տասներկու) ՀՀ դրամ մեկնարկային գնով, հիմք՝ ՙՎԻ-ԷՄ-ԱՐ-ՓԻ՚ ՍՊԸ-ի 29.05.2018թ. թիվ ՎՄ-30/1141 եզրակացություն: Շինության կադաստրայինն ծածկագիրը՝ 07-053-0063-0013-001, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 07-053-0063-0013, թիվ 26122012-07-0554 սեփականության վկայական տրված 26.12.2012թ.: Գույքերի գնահատումը կատարվել է ՙՎԻ-ԷՄ-ԱՐ-ՓԻ՚ ՍՊԸ-ի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը. իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները. աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ, կամ փոխանցումով ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ի՝ Սպանդարյան մ/ճ-ում Կարեն Հրաչիկի Հարությունյանի անվամբ բացված սնանկության թիվ 16047050895504 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի կենտրոնական նստավայրի ք.Երևան, Օտյան 53/2 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Հավանական գնորդները կրելու են նաև գույքի ձևակերպման հետ կապված վճարային պարտավորությունները: Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի մոտ` ք. Երևան. Բաղրամյան, 5 հասցեում, հեռ. /091/555-320

Հասցե` ք.Երևան, Իսակովի, 4/1 շ., բն.11

Հեռ..` +374 91 55 53 20

Էլ. փոստ`