Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հասմիկ Էնգելսի Ասլիկյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.03.2019թ. հայտարարված Հասմիկ Էնգելսի Ասլիկյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
04.04.2019թ. ժամը 14:30-ին Հասմիկ Էնգելսի Ասլիկյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Հասմիկ Էնգելսի Ասլիկյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է՝
Լոտ 1. ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան Գայի փողոց 5-րդ նրբանցք թիվ 4 բնակելի տուն, 173.1 /քմ/ մակերեսով, կադաստրային ծածկագիրը՝ 07-053-0119-0009-001, 0.0633 /հա/ մակերեսով հողամաս, կադաստրային համարը՝ 07-053-0119-0009 և 8.3 /քմ/ մակերեսով ցախանոց՝ կադաստրային համարը՝ 07-053-0119-0009-002, սեփականության վկայական՝ 2112012-07-0473, հանդիսանում, է Հասմիկ Ասլիկյանի սեփականությունը-8.975.600 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047073 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`