Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հալուֆ» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

14.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Հալուֆ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ալբերտ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 13-ին ժամը 12:00-ին «Հալուֆ» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով: 2019թ. ապրիլի 05-ին ժամը 12:00-ին «Հալուֆ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Ալբերտ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա «Հալուֆ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված, «Հալուֆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով: 1.լոտ - Արմավիրի մարզ, գ.Ակնաշեն, Բարեկամության 3գ, շենք շինություններ, մակերեսը՝ 486,9 ք.մ., հողամասի չափը՝ 0,616 հա, ծածկոց՝ 244,9 ք.մ., ծածկոց՝ 431,4 ք.մ., կիսաքանդ՝ 373,2 ք.մ., ջրավազան՝ 344,6 ք.մ, պարիսպ՝ 54,4 ք.մ., մեկնարկային գինը՝ 13.661.000 ՀՀ դրամ: Ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը, որը կազմում է՝ 11.179.024 ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված «Հալուֆ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930030202482700 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Ա.Ասոյանին:Հեռ. 098 24-24-01

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 98 242401