Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գոռ Եսայանի սնանկության գործով իրեն սեփականության իրավունքով պատկանող ոսկյա իրերի աճուրդ

14.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Մարտի 29-ին ժամը 17:30–ին ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում նշանակված է Գոռ Եսայանի սնանկության գործով իրեն սեփականության իրավունքով պատկանող ոսկյա իրերի աճուրդը հետևյալ լոտերով.
Լոտ 1. Խաչ – 1 հատ – պարունակվող ոսկու կշիռը` 0,7 գրամ - հարգը ` 585 - գնահատման գինը` 7 600 ՀՀ դրամ:
Լոտ 2. Գինդ /ականջողեր/ - 16 հատ - պարունակվող ոսկու կշիռը` 16,9 գրամ - - հարգը ` 585 - գնահատման գինը` 184 400 ՀՀ դրամ:
Լոտ 3. Շղթա – 4 հատ - պարունակվող ոսկու կշիռը` 27,7 գրամ-հարգը ` 585- գնահատման
գինը` 302 200 ՀՀ դրամ:
Լոտ 4. Թևնոց – 5 հատ - պարունակվող ոսկու կշիռը` 32,8 գրամ - հարգը ` 585 –
գնահատման գինը` 357 800 դրամ:
Լոտ 5. Կուլոն – 4 հատ - պարունակվող ոսկու կշիռը` 4,3 գրամ - հարգը ` 585 –
գնահատման գինը` 46 900 դրամ
Լոտ 6. Մատանի – 10 հատ - պարունակվող ոսկու կշիռը` 19 գրամ - հարգը ` 585 –
գնահատման գինը` 207 300 դրամ:
Ընդամենը` - 1 106 200 /Մեկ միլիոն հարյուր վեց հազար երկու հարյուր /ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված` 2473601612250000 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Գոռ Եսայանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանˋ095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`