Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

§Տնաշինություն¦ ԲԲԸ-ի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.03.2019թ. ժամը 17:00-ին նշանակված §Տնաշինություն¦ ԲԲԸ-ի սնանկության գործով կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
§Տնաշինություն¦ ԲԲԸ-ի սնանկության գործով կրկնաճուրդը տեղի կունենա 02.05.2019թ. ժամը 10:00-ին ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, թիվ 311 սենյակում:
Լոտ N 1. ք. Երևան, Աջափնյակ, Հաղթանակի 1-ին փողոց թիվ 44/12 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 20072012-01-1252 վկայական, հողամասը` 437.44 քմ. ընդհանուր բաժնային սեփականություն (2/3` <Տնաշինություն> ԲԲԸ, 1/3` Արմեն Հայկի Սարդարյան), շինությունը` 617,79 քմ. սեփականություն) և ք. Երևան, Աջափնյակ, Հաղթանակի 1-ին փողոց թիվ 44/18 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 05122012-01-1387 վկայական, հողամասը` 154,07 քմ. սեփականություն, շինություն` 0.033212 քմ. սեփականություն, հողի կադաստրային արժեքը վճարված չէ) հասցեների շինություններն ունեն տարբեր փոստային հասցենոր, վկայականներով առանձնացված են, սակայն թիվ 44/12 հասցեի շինության մուտքը իրականացվում է թիվ 44/18 հասցեի միջոցով և բնության մեջ այն փաստացի սահմանազատված և առանձնացված չէ, ուստի վերոնշյալ հասցեների շինությունը դիտարկվել է որպես մեկ գույքային միավոր: Շինությունը կապիտալ վերանորոգված է բարձրակարգ շինանյութերով շինարարական աշխատանքներով և ժամանակակից տեխնոլոգիաներով: Կտուրը մետաղական թիթեղից է: Հատակները սալիկապատված են պրեսգրանիտե և կերամիկական սալիկներով, լամինատով և մանրահատակով: Պատերը գաջասվաղված և ներկված են, որոշ պատերին առկա են որմնանկարներ, առկա են սալիկապատված կերամիկական և տրավերտինե սալիկներով: Առաստաղը գաջասվաղված և ներկված է, որոշ մասերում առկա են որմնանկարներ, ձևավորված են քիվերով: Պատուհանները շականակագույն մետաղապլաստից են, ժամանակակից ոճի են, մգեցված: Դռները փայտե, առկա են մետաղապլաստե, բարձրորակ են: Շենքը ապահովված է ջրամատակարարումով, էլեկտրականությամբ, միացված է ընդհանուր կոյուղու գծին և ունի անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ:
Անշարժ գույքի ընհանուր հավանական շուկայական արժեքը (ներառյալ հողի շուկայական արժեքը) կազմում է 113 315 031 ՀՀ դրամ:
Լոտ N 2. ք. Երևան, Աջափնյակ, Հաղթանակի 1-ին փողոց թիվ 44/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 21072012-01-1235 վկայական, հողամասը` 0,082 հա. ընդհանուր համատեղ սեփականություն <Պանո> ՍՊԸ, <Նոմ> ՍՊԸ, <Տնաշինություն> ԲԲԸ և Սամվել Արշակյանի միջև, հողի կադաստրային արժեքը վճարված չէ), ք. Երևան, Աջափնյակ, Հաղթանակի 1-ին փողոց թիվ 44/5 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 14072012-01-2353 վկայական, հողամասը` 0,1735 հա. սեփականություն), ք. Երևան, Աջափնյակ, Հաղթանակի 1-ին փողոց թիվ 44/6 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 10052012-01-0689 վկայական, հողամասը` 0,09128 հա. սեփականություն), ք. Երևան, Աջափնյակ, Հաղթանակի 1-ին փողոց թիվ 44/17 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 21072012-01-1228 վկայական, հողամասը` 0,1565 հա. ընդհանուր համատեղ սեփականություն <Պանո> ՍՊԸ, <Նոմ> ՍՊԸ, <Տնաշինություն> ԲԲԸ և Սամվել Արշակյանի միջև, հողի կադաստրային արժեքը վճարված չէ) և ք. Երևան, Աջափնյակ, Հաղթանակի 1-ին փողոց թիվ 44/19 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 04072012-01-1118 վկայական, հողամասը` 0,006344 հա. ընդհանուր բաժնային սեփականություն (2/3` <Տնաշինություն> ԲԲԸ, 1/3` Արմեն Հայկի Սարդարյան)) անշարժ գույքերը դիտարկվել են որպես մեկ գույքային միավոր: Հողամասերը շինություններով ծանրաբեռնված չեն, հարևան հասցեներից սահմանազատված չեն: Հողամասերի մակերևույթը գրեթե հարթ է և ուղիղ, տարածքն ընդհանուր առմամբ անբարեկարգ է, որոշ մասերում բետոնապատված է, որոշ մասերում ասֆալտապատված:
Անշարժ գույքի ընհանուր հավանական շուկայական արժեքը կազմում է 16 309 334 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության և աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի <Կոնվերս Բանկ> ՓԲԸ-ի հ/հ 19300 30209820900 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <Տնաշինություն> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ի. Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +374 93 197307

Էլ. փոստ`