Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդի մասին

15.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Ամիգո Արմեն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019թ-ի մարտի 12-ին <<Ամիգո Արմեն>> ՍՊԸ-ի գույքերի թիվ 1 լոտի կրկնաճուրդը հայտ չլինելու պատճառով հայտարարվում է չկայացած:
2019թ-ի մարտի 29-ին ժամը 17:30-ին <<Ամիգո Արմեն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյանի կողմից քաղ. Երևան Արշակունյաց պողոտա 5 հասցեի թիվ 311 սենյակում կանցկացվի սեփականության իրավունքով <<Ամիգո Արմեն>> ՍՊԸ-ին պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը մեկ լոտով.
Լոտ 1. Սկավառակային սղոց JET մոդելի- 1 հատ, Օդի կոմպրեսոր – 1 հատ, Սկավառակային լծակային անկյունային կտրիչ/ցիրկուլ/ DEWALT մոդելի- 1 հատ, Գալիկոնային հաստոց JET JDP-8 CH8603 մոդելի- 1 հատ, Եզրամշակող հաստոց GB/M COMPACT PVS մոդելի- 1 հատ` մեկնարկային գինը 495.720 ՀՀ դրամ, գույքերը գտնվում են քաղ. Երևան, Շենգավիթ համայնք, Արարատյան փողոց 87/6 հասցեի շինության տարածքում:
Լոտի մեջ ներառված է ԱԱՀ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
- Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկի Կապանի մասնաճյուղում <<Ամիգո Արմեն>> ՍՊԸ-ի սնանկության 2470804147300000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդ 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի հասցեով` ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները ցանկացած ժամանակ կարող են ներկայանալ ք. Կապան Բաղաբերդ 8 հասցեն, կամ զանգահարել 094 094 554 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղ.Կապան, Բաղաբերդի 8/42

Հեռ..` +37494094554

Էլ. փոստ`