Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Թալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքերի աճուրդ-վաճառքի մասին

15.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Թալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.04.2019թ-ին ժամը 16:00-ին /ք.Երևան,Արշակունյանց պողոտա 5 հասեցում, 311 սենյակ/ հայտարարվել է սնանկ ճանաչված «Թալգրիգ» ՍՊԸ-ին պատկանող և «Թալգրիգ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով՝ 9 (ինը) առանձին լոտերով:Մեկնարկային գինը ընդհանուր լոտերի համար կազմում է` 27 822 054 ՀՀ դրամ:
Լոտ 1 - «Круиз» ֆիրմայի մակարոնի արտադրամասի սարքավորումներ 2 հոսքագծով, 2002թ. արտադրության՝ 7 873 176 ՀՀ դրամ մեկնարկային գնով :
Լոտ 2 - Ալրաղացի սարքավորումներ առանց մակնիշի- 1 կոմպլ., 2002թ. արտադրության՝ 3 304 427 ՀՀ դրամ մեկնարկային գնով :
Լոտ 3 - Ձվաձև լավաշի արտադրության АЛ-130 սերիայի կիսաավտոմատ հոսքագիծ, ուկրաինական «УкрТехноФудз» ООО ընկերության կողմից 2011թ.-ին արտադրության՝ 3 873 295 ՀՀ դրամ մեկնարկային գնով :
Լոտ 4 - Կտրտված լավաշի արտադրության АЛ-130 սերիայի ավտոմատ հոսքագիծ, ուկրաինական «УкрТехноФудз» ООО ընկերության կողմից 2011թ.-ին արտադրության 5 820 872 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 5 - Թխվածքաբլիթի արտադրության սարքավորումներ թվով 16 անվանում 798 018 ՀՀ դրամ մեկնարկային գնով :
Լոտ 6 - Շոկոլադի արտադրության սարքավորումներ թվով 15 անվանում՝ 507 483 ՀՀ դրամ մեկնարկային գնով :
Լոտ 7 - Արտադրա-տնտեսական գույք թվով 57 անվանում՝ 1 505 863 ՀՀ դրամ մեկնարկային գնով (չգրավադրված) :
Լոտ 8 - Թվով 11 տարբեր անվանումների և քանակի սարքավորումներ՝ 2 345 634 ՀՀ դրամ մեկնարկային գնով :
Լոտ 9 - Թվով 4 տարբեր անվանումների և քանակի սարքավորումներ՝ 1 793 286 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը :Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ-ում բացված 1510025706052800 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16: 00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2 հասցեով/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 02.04.2019թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2 հասցով/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք.Երևան,Գայի 7 բն.3

Հեռ..` + 374 94 400 356

Էլ. փոստ`