Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գոռ Նագդալյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գոռ Նագդալյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ.-ի մարտի 15-ին հայտարարված սնանկ ճանաչված Գոռ Նագդալյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով :
2019թ.-ի ապրիլի 10-ին ժամը 12.10-ին, Գոռ Նագդալյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ք.Երևան, Արշակունյաց 5, 311սենյակ հասցեում կանցկացվի Գոռ Նագդալյանի սնանկության գործով երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող նրա պարտավորություների համար Ինեկոբանկ ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է`
Լոտ-7. Ռուբեն Պավելի Ալլախվերդյանին`/նույն. քարտ`003420882, տրված10.02.2014թ., 004-ի կողմից/ Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնք, պատկանող 0.108361 հա հողամաս` վկայական թիվ 03.03.2014-07-0008, տրված`03.03.2014թ. մեկնարկային գինն է 407.695 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք.Երևան , Օտյան 53/2հասցեում):
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն`
1.Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՎՏԲ Հայաստան Բանկ ՓԲԸ-ի Արաբկիր մասնաճյուղում բացված 16040068466010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Ցանկացողները` լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են, դիմել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, Օտյան 53/2, կամ կարող են զանգահարել Գոռ Նագդալյանի սնանկության գուծով կառավարիչ Ա.Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան,Հր.Քոչար 28, բն14

Հեռ..` +374-91-212-414

Էլ. փոստ`