Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Սամվել Գևորգյանի գույքը աճուրդով վաճառելու մասին

18.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Սամվել Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.03.2019թ. նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 05.04.2019թ. ժամը 13:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակում տեղի կունենա ԱՁ Սամվել Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ:
Լոտ N 3. Արմավիրի մարզ, Արագած համայնք, թիվ 23 փողոց, թիվ 67 հ
ասցեում գտնվող անասնաշենք, որի մակերեսն է 495,9քմ: Ընդհանուր առմամբ տարածքի ներքին և արտաքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում: Աճուրդի մեկնարկային գնն է 1.955.000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուսվի Հայբիզնեսբանկ, հ/հ 1150020421961921 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան(ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել ԱՁ Սամվել Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 091-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182

Էլ. փոստ`