Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտեմ Լյովայի Սարգսյանի սնանկության վարույթում առկա գույքի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

18.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտեմ Լյովայի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 2-ին ժամը 14:00-ին Արտեմ Լյովայի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից կողմից <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Արտեմ Լյովայի Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանող, <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`

Լոտ 2 - FORD TRANSIT մակնիշի, 30 LU 653 պ/հ, 1998թ. արտադրության ավտոմեքենա, մեկնարկային գինը՝ 974.310 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի Արտեմ Լյովայի Սարգսյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150015803603668, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`