Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Սևակ Մարտիկի Խաչատրյանին վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:

18.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Սևակ Մարտիկի Խաչատրյանի սնանակութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. ապրիլի 12-ին, ժամը 15:00 Ա/Ձ Սևակ Մարտիկի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, /311 սենյակ/ հասցեում կանցկացվի Ա/Ձ Սևակ Մարտիկի Խաչատրյանին վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված Ա/Ձ Սևակ Մարտիկի Խաչատրյանին պատկանող միջոցները 2 առանձնացված լոտերով 10.654.863 ՀՀ դրամ րնդհանուր արժեքով:
լոտ 1. Բնակելի տուն և հողահամաս /Ճաշարան և խանութ/: Գույքը գտնվում է ք. Գավառ, Հացառատ թաղ. Հ. Աբրահամյան 2-րդ փողոց 17 հասցեում – մեկնարկային գինն է 5.003.151 ՀՀ դրամ :
լոտ 2. Բնակելի տուն: Գույքը գտնվում է ք. Գավառ, Հ.Աբրահամյան 2-րդ փողոց թիվ 7 հասցեում- մեկնարկային գինն 5.651.709 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, , <Արդշինբանկ> Սևան մասնաճյուղ 2477203557560000 սնանկության հատուկ հաշվի համարին: աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 :00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ք.Սևան,Նաիրյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`