Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 14-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի աճուրդը կայացել է մասնակի:
2019թ. ապրիլի 10-ին, ժամը 15:00-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից Հայաստանի սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդը բաց դասական եղանակով , գույքերի արժեքների 10% նվազեցմամբ:

Լոտերը իրենցից ներկայացնում են արտադրական համակարգից դուրս և հետագա վերագործման համար ոչ պիտանի սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր, քիմիական նյութեր, տարողություններ, տրանսպորտային միջոցներ և այլն:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը. աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:

Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:

Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` «Արդշինբանկ» ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ 2473602788050160 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:

Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Հայաստանի սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/:

Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93 442 232

Էլ. փոստ`