Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արթուր Առաքելյանի և Գոհար Համբարյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

19.04.2019թ. ժ.13:00-ին Արթուր Առաքելյանի և Գոհար Համբարյանի սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Արթուր Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում.
Լոտ 1- §LAMBORGHINI GALLARDO 5.0¦ մակնիշի 35 DS 920 համարանիշի, 2004թ. արտադրության ավտոմեքենա /նույնականցման համարը` ZHWGE11S24LA01283, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ SB 957390, / Արթուր Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք: Մեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման: Շարժիչը բացակայում է, դիմապակին վնասված է, առկա են ճաքեր, չշահագործվող: Մեքենայի ետևի շիթը վնասված է, մեքենայի վիճակը՝ վատ: Լոտի մեկնարկային գինն է 9.500.000 ՀՀ դրամ:
Լոտ 2- ք. Երևան, Չարենցի փող. 44շ., շինություն թիվ 37 հասցեում գտնվող անշարժ գույք՝3.7քմ նկուղ /անշարժ գուքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2479475 վկայական: Արթուր Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք:Լոտի մեկնարկային գինն է 500.000 ՀՀ դրամ:
Լոտ 3- ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, հարավային հատված թիվ 7/7 հասցեում գտնվող անշարժ գույք՝ հանգստի տնակ՝ 71.3քմ մակերեսով՝ սեփականություն, 0,0078 հա հող՝ ենթավարձակալություն/ հանգստյան գոտու կազմակերպման. նպ./ /անշարժ գուքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2219638 վկայական: Արթուր Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք:Լոտի մեկնարկային գինն է 2.300.000ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով՝ Արթուր Առաքելյանի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում բացված հ/հ 2474203164470000 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված հետագա ծախսերը: Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արթուր Առաքելյանի և Գոհար Համբարյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16փ., 80 տուն

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`