Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սերյոժա Սաֆարյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

18.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.03.2019թ-ին հայտարարված Սերյոժա Սաֆարյանի սնանկության գործով գույքի վաճառք չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 16.04.2019թ-ին ժամը 13:30-ին Սերյոժա Սաֆարյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 հասցեի նստավայրում կանցկացվի Սերյոժա Սաֆարյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք`մեկ լոտով.
ԼՈՏ-1. 142.70քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի բնակելի տուն՝ տեղակայված 0.1690 հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, որը գտնվում է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի Շիրվանզադեի փողոցի թիվ 40 հասցեում: Բնակելի տան հիմքը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոնե, պատերը՝տուֆ, տանիքը՝ պրոֆիլավոր թիթեղ, պատուհանները՝ մետաղական եվրո և փայտյա, մուտքի և ներսի դռները՝ փայտյա, առկա է պատշգամբ և ավտոկայանատեղի: Տունն ունի օժանդակ շինություններ` կաթսայատուն 2.5քմ, սանհանգույց` 1.3քմ, հավաբուն՝ 5.4քմ մակերեսներով: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Սերյոժա, Արմինե, Նարեկ, Մարկոս Սաֆարյաններին, Մելանյա Մարտիրոսյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2212792, տրված 06.12.2006թ./ և Սերյոժա Սաֆարյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 3.174.509 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված 2477600392600000 հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`