Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիգեն Վոլոդիայի Առաքելյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

19.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վիգեն Վոլոդիայի Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76-րդ հոդված

ՀՀ Սնանկության դատարանում 2019թ-ի փետրվարի 22-ին, ժամը 15.30-ին, Վիգեն Վոլոդիայի Առաքելյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով, երկու տարբեր լոտերով հրավիրված աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
2019թ-ի ապրիլի 16-ին, ժամը 15.30 Վիգեն Վոլոդիայի Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանի կողմից, ք.Երևան, Արշակունյաց 5 շենքի, 311սենյակ հասցեում կանցկացվի՝ Վիգեն Վոլոդիայի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի` բաց դասական եղանակով, 2 տարբեր լոտերով կրկնաճուրդը:
Լոտ 1-ին` ք. Հրազդան, Չարենցի թիվ 3 շինություն: Լոտի մեկնարկային արժեքն է -144.949 ՀՀ դրամ:
Լոտ 2-րդ` ք, Հրազդան, Չարենցի նրբ., թիվ 3 բնակելի տուն: Լոտի մեկնարկային արժեքն է - 177.683 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, հողի վարձակալության, հողի հարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում, գույքի պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն, Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և Ա/Ձ-ի դեպքում` դրանց պետական գրանցումն հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթ, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5% -ը և այն պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ,,ՎՏԲ Հայաստան Բանկ,, ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակում բացված թիվ 16048000327810 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող է համարվում՝ աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները` լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են մինչև 2019թ. ապրիլի 15-ը, ժամը 16.00 զանգահարել 098-40-79-19 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց պողոտա , 5շենք, 3-րդ հարկ, 325 սենյակ

Հեռ..` +374-98-40-79-19

Էլ. փոստ`