Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Նաիրիտ»ԲԲԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

19.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Նաիրիտ ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76-րդ հոդված

ՀՀ Սնանկության դատարանում 2019թ. փետրվարի 22-ին, ժամը 12.00-ին, «Նաիրիտ»ԲԲԸ-ին պատկանող գույքի` բաց դասական եղանակով հրավիրված աճուրդը կայացել է մասնակի:
2019թ. ապրիլի 16-ին, ժամը 12.00-ին «Նաիրիտ»ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Սարգսյանի կողմից, ք.Երևան,Արշակունյաց 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի, «Նաիրիտ» ԲԲԸ-ին պատկանող՝ թվով 2 լոտերի գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը: Վաճառքի են հանվում ընկերության անշարժ գույքերը հետևյալ լոտերով՝
Լոտ1-Ա-ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց պողոտա հա 70/8 հասցեի անշարժ գույք: Լոտի մեկնարկային արժեքն է - 5.215.374 ՀՀ դրամ /գույքի արժեքի մեջ ներառված չէ 16.344.048 ՀՀ դրամի չափով կադաստրային արժեքը, քանի որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետ. գրանցումը կկատարվի վճարման պահին հողի գործող կադաստրային արժեքի ՝ 16.344.048 ՀՀ դրամի չափով վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում/:
Լոտ2-Ա- ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց պողոտա հա 70/3 հասցեի անշարժ գույք: Լոտի մեկնարկային արժեքն է – 32.361.928 ՀՀ դրամ /գույքի արժեքի մեջ ներառված չէ 125.077.890 ՀՀ դրամի չափով կադաստրային արժեքը, քանի որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետ. գրանցումը կկատարվի վճարման պահին հողի գործող կադաստրային արժեքի ՝ 125.077.890 ՀՀ դրամի չափով վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում/: Գույքի արժեքի մեջ ներառված չէ նշված տարածքով անցնող 260գծ.մ. երկարությամբ երկաթգիծը:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, հողի վարձակալության, հողի հարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում, գույքի պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն, Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և Ա/Ձ-ի դեպքում` դրանց պետական գրանցումն հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթ, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը և այն պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲԸ- ում բացված թիվ 11500948490400 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները` լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են, մինչև 2019թ. ապրիլի 15-ը, ժամը 16.00 զանգահարել 098-40-79-19 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց պողոտա , 5շենք, 3-րդ հարկ, 325 սենյակ

Հեռ..` +374-98-40-79-19

Էլ. փոստ`