Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Եղվարդի Տոհմային Խոզաբուծական Ֆերմա>>ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

19.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Եղվարդի Տոհմային Խոզաբուծական Ֆերմա>>ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76-րդ հոդված

2019թ-ի ապրիլի 16-ին, ժամը 16.00-ին ք.Երևան, Արշակունյաց 5 շենք, 311սենյակ հասցեում <<Եղվարդի Տոհմային Խոզաբուծական Ֆերմա>>ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանի կողմից կանցկացվի <<Եղվարդի Տոհմային Խոզաբուծական Ֆերմա>>ՍՊԸ-ի անվամբ գրանցված հողի օգտագործման իրավունքը` բաց դասական եղանակով, 1 լոտով հրավիրված աճուրդը:
Լոտ1. <<Եղվարդի Տոհմային Խոզաբուծական Ֆերմա>>ՍՊԸ-ի անվամբ գրանցված՝ ՀՀ Կոտայքի մարզի, ք.Եղվարդ 7.686 հ.ա-ի չափով հողի օգտագործման իրավունք: Լոտի մեկնարկային արժեքն է՝ 700 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, հողի վարձակալության, հողի հարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում, գույքի պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն, Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և Ա/Ձ-ի դեպքում` դրանց պետական գրանցումն հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթ, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը և այն պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի գլխ. գրասենյակում բացված թիվ 16048528331315 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները` լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են, մինչև 2019թ. ապրիլի 15-ը, ժամը 16.00 զանգահարել 098-40-79-19 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց պողոտա , 5շենք, 3-րդ հարկ, 325 սենյակ

Հեռ..` +374-98-40-79-19

Էլ. փոստ`