Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Անահիտ Մարտիրոսյանի պարտավորությունների դիմաց <<Հայէկոնոմբանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

19.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Անահիտ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018թ. մարտի 15-ին Ա/Ձ Անահիտ Մարտիրոսյանի աճուրդը չի կայացել հայտ չլինելեւ պատճառով:
2019թ ապրիլի 9-ին ժամը 14:00 ԱՁ Անահիտ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Արսենյանի կողմից քաղաք Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ԱՁ Անահիտ Մարտիրոսյանի պարտավորությունների դիմաց <<Հայէկոնոմբանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված գույքերի աճուրդը` բաց դասական եղանակով: Գույքերի աճուրդը իրականացվելու է 2 լոտով.
ԼՈՏ 1, այն իրենից ներկայացնում է քաղաք Երևան, Իսակովի 44/4 շենք, 45 բնակարան հասցեում գտնվող բնակարան: Բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 6-րդ հարկում: Բնակարանը զբաղեցնում է 65,3 քմ ընդհանուր մակերես: Առաստաղի բարձրությունը 2,8մ է, մուտքի դուռը երկաթյա է, ներսի դռները փայտյա են, պատուհանները՝ մետաղապլաստե: Հատակը մանրատախտակ է, պատերը՝ պաստառապատ, սանհանգույցի պատերը և հատակը՝ կերամիկական սալիկներ: Ունի գազամատակարարում, էլ.մատակարարում, կոյուղի: Ընդհանուր առմամբ բնակարանը գտնվում է միջին վիճակում: Լոտի մեկնարկային գինն է 13.122.000/տասներեք միլիոն մեկ հարյուր քսաներկու հազար/ ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման, ինչպես նաև վտարման/տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
ԼՈՏ 2, այն իրենից ներկայացնում է LEXSUS 470 մակնիշի, 2005 թ. թողարկման ավտոմեքենա: Մեքենայի պետհամարանիշն է 83 SG 333, գույնը՝ սպիտակ մարգարիտ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, նույնականացման համարն է JT JHTOOW564012075 Ավտոմեքենայի անվադողերը և անվահեծանները գտնվում են միջին վիճակում: Ընթացային համակարգի սարքերն և հանգույցներն ունեն վերանորոգման կարիք: Մեքենայի շարժիչը և փոխանցման տուփը ունեն հիմնավերանորոգման կարիք: Բացակայում է մեքենայի մարտկոցը: Հետևի աջ կողմի ապակին և ձախ լուսարձակն ենթակա են փոխարինման: Ընդհանուր առմամբ մեքենան գտնվում է միջինինց վատ վիճակում: Գույքը գտնվում է քաղաք Երևան Իսակովի 44/4 հասցեում: Լոտի մեկնարկային գինն է 3.807.000/երեք միլիոն ութ հարյուր յոթ հազար / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն `
-ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում`պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը,
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կատարվում են կանխիկ Ա/Ձ Անահիտ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարչի դրամարկղ, կամ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված ԱՁ Անահիտ Մարտիրոսյանի սնանկության 1150002681811870 հատուկ հաշվին` մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացմանը նախորդող 5 օրվա ընթացքում`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցեն` ք. Երևան, Օտյան 53/2: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ` դիմելով կառավարիչ Աղասի Արսենյանին 094-400377 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 94 400 377

Էլ. փոստ`